Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 878
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 878

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշմամբ, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում գտնվող բնակելի տունը կառուցվել է 1998 թվականին, որի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Գուրգեն Ալեքսանի Ղազարյանի դիմումը՝ (ծնված՝ 08.02.1952 թ.) որոշում եմ՝

1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Նոր Գեղի գյուղի, Ֆ.Թևոսյան փողոցի, թիվ 155/1 հասցեի, 07-048-0058-0034 կադաստրային ծածկագրի տակ գտնվող բնակելի տան և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 562.5 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ Գուրգեն Ալեքսանի Ղազարյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.05625 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 59.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն Ալեքսանի Ղազարյանիին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner