Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքում Քարաշամբ գյուղում Էդուարդ Ալբերտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-066-0302-0015 կադաստրային ծածկագրով 0,819 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բազմամյա տնկարկներ /հատապտղանոց, 2-րդ կարգ/։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: