Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 05․03․2025Թ ԹԻՎ 392-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով և  հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջները,Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է

1․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցավծքների նախարարին՝ վերջինիս 05․03․2025թ թիվ 392-Ա հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հրամանով հաստատված 1-ին հավելվածի արձանագրություն 9-ի «Որոշվեց» բաժնի 1-ին կետով հաստատված փոխադրավարձերի աղյուսակում ավելացնել՝ «Արգել - Նոր Հաճն, Նոր Հաճն - Արգել միջանկյալ կանգառ 150 դրամ փոխադրավարձ» տողը և երթուղուց օգտվող որոշակի խմբերի (ուսանողներ, թոշակառուներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, հաշմանդամության և անապահովության կարգ և այլն) նկատմամբ կիրառել արտոնություններ,

2) Հրամանով հաստատված 22-րդ հավելվածի «Արգել - Նոր Հաճն - Երևան» ուղղությամբ շարժման չվացուցակում կատարել փոփոխություն՝ աղյուսակի 3-ից 10-րդ տողերով սահմանված 20 րոպե պարբերականությունը փոխարինելով 10-ից 15 րոպե պարբերականությամբ՝ համապատասխանաբար համալրելով նաև տրանսպորտային միջոցների քանակը։

2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող գրությամբ դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցավծքների նախարարին սույն նախագծով նախատեսվող փոփոխությունները կարատելու միջնորդությամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner