Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելովՆոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Աղասի Մանուկյան»-ի ներկայացրած հայտը և N 18436 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Աղասի Մանուկյան»-ին (պետական հաշվառման համար՝ 264.1038923 ) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 12Ա հասցեում գտնվող 28 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) հանրային սննդի կազմակերպում և իրացում.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: