Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի, ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 20-ի թիվ 1/փ-60 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի <<Էյ Վի Ֆարմինգ>> ՍՊԸ-ի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան <<Էյ Վի Ֆարմինգ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 07-025-0206-0070 կադաստրային ծածկագրով 0,1հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2.Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |