Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով որոշում եմ.
1. <<ԳԵՏ-ԱՓ ՌԵԶՈՐԹ>> ՍՊԸ-ԻՆ տալ աշտարակի և շվաքարանների տեղադրման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. <<ԳԵՏ-ԱՓ ՌԵԶՈՐԹ>> ՍՊԸ-ն պարտավոր է Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102163 մուծել 30000 երեսուն հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Նոր Հաճըն համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ԳԵՏ-ԱՓ ՌԵԶՈՐԹ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: