Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 2/փ-369 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի գլխավոր հատակագծում, գոտևորման նախագծում և գլխավոր հատակագծի տեքստային մասում կատարել համապատասխան փոփոխություններ՝
1․Ուղղել Անդրանիկ Արտակի Մանուկյանին պատկանող 07-064-0036-0077 կադաստրային ծածկագրով, 0.16079 հա մակերեսով հողամասի հողատեսքի և նպատակային նշանակության գլխավոր հատակագծում առկա վրիպակը և վերոհիշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխել գյուղատնտեսական նշանակությունից՝ սահմանելով այն որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս։
2․ Քանաքեռավան բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի տեքստային մասում և գոտևորման նախագծում կատարել հարկայնության փոփոխություն՝ 07-064-0036-0077 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սահմանել ԲՆԿԳ-3 գոտի(6-9 հարկ)։ |