Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, որոշում եմ․
1. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող 07-064-0353-0532 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,65388 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ կորիզավոր հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի։
2. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող 07-064-0353-0532 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,65388 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակության փոխել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։