Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի -ի N 20-Ն որոշման N 1-ին հավելվածը, «Ֆուլլ Գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Ղազարյանի ներկայացրած հայտը և N 7383 անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «Ֆուլլ Գարդեն» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 269.110.1348154) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Նոր Արտամետի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող հիմնական շինության տարածքում 2025 թվականի ընթացքում իրականացնելու հեղուկ վառելիքի վաճառք 24:00-ից հետո։
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: