Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ «Ռուբեն Հովհաննիսյանի» ներկայացրած հայտը և N 2081924669, 222964730 վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110․1050902) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. թիվ 9 հասցեում գտնվող, 512 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: