Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝որոշում եմ.
1. Ջուլիետա Գագիկի Սահակյանին և Գևորգ Լևոնի Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ N 07112024-07-0013 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի Ա.Իսահակյան փողոցի թիվ 2/25 հասցեում գտնվող խանութի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.00302 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել նրանց։
2. Տարածքը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
3. Սույն որոշման առաջին կետում նշված անձինք պարտավոր են համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին մուծել 206417 (երկու հարյուր վեց հազար չորս հարյուր տասնյոթ) դրամ` հողամասի գինը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: