Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, 2019 թվականի նոյեմբերի 19-ի՝ 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2006 թվականի հունվարի 19-ի N 139-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` N 25112024-07-0142 վկայական) Քանաքեռավան գյուղի, 18-րդ փողոցի, թիվ 38/1 հասցեում գտնվող 123.71 արտաքին մակերեսով բնակելի տունը , 4.14 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպը և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.01501 հա մակերեսով, 07-064-0107-0017 կադաստրային ծածկագրի տակ գտնվող,բնակելի կառուցապատման նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Հովհաննես Լավրենտի Պոդոսյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) բնակելի տան մեկ քառակուսի մետրի համար` 5907 (հինգ հազար ինը հարյուր յոթ) դրամ 3.2) քարե պարիսպի մեկ քառակուսի մետրի համար` 3938 (երեք հազար ինը հարյուր երեսունութ) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ: 4. Հովհաննես Լավրենտի Պոդոսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 747070 (յոթ հարյուր քառասունյոթ հազար յոթանասուն) դրամ` բնակելի տան և քարե պարիսպի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 666745 (վեց հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր քառասունհինգ) դրամ` հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հովհաննես Լավրենտի Պոդոսյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Լավրենտի Պոդոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: