Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Հովհաննես Հայկի Մարգարյանի դիմումը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Հովհաննես Հայկի Մարգարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-047-0204-0016 կադաստրային ծածկագրով 0,29611հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |