Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամանվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չիառաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Անդրանիկ Գեորգիի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքում Նոր Գեղի գյուղում Արցախի փողոց4 հասցեի 07-048-0073-0018 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 94,67քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 127,57քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 1,42քմ, 0,07քմ, 2,98քմ,1,53քմ մակերեսով պարիսպները համարելօրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023CBYGDS):
2.Անդրանիկ Գեորգիի Հակոբյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընիհամայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 344210/երեք հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր տաս/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: