Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882 որոշումն ուժը կորցրած ճանաչելու հանգամանքը, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ոչ առեվտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին>> N 68-Ա որոշման նախաբանում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1.1<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882 որոշման>> բառերը փոխարնել <<ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 31.10.2007 թ.N787 հրաման>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |