Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «Ֆուլլ Գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Ղազարյանի ներկայացրած հայտը և N 7382 անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «Ֆուլլ Գարդեն» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 269.110.1348154) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Նոր Արտամետի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող հիմնական շինության տարածքում 2025 թվականի ընթացքում իրականացնելու
1)տեխնիկական հեղուկների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: