Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Ջանիկ Մարտիրոսյանի» ներկայացրած հայտը վճարման հանձնարարականները` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ջանիկ Մարտիրոսյանին» (պետական հաշվառման համար՝ 80․1103269) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք գյուղի 1-ին փողոց 24 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 2-րդ,3-րդ,4-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: