Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի 2 փողոցի 1- ին փակուղի 2 հասցեում գտնվող անշարժ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն գույքը (կադ. ծածկագիր՝ 07-046-0012-0023) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի « Մրգաշենի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։
2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
3. Հանձնարարել ՀՀ Կոտայքի մարզի « Մրգաշենի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։