Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Նորոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Սոֆյա Արզումանյանի ներկայացրած հայտը և N 004982 /1309632670/ և 004981 /1885612244/ վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սոֆյա Արզումանյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1287201) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 0 փողոց N 59 հասցեում գտնվող 27 քմ առևտրային մակերեսով ոչ հիմնական շինության ներսում 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1)ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2)ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: