Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1-ին հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Զոյա Բազազյանի» ներկայացրած հայտը և N 89541619 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Զոյա Բազազյանին» (պետական հաշվառման համար՝ 42.1190703) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղի 10 հասցեում գտնվող 40 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: