Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Ներսիսյանի», ներկայացրած հայտը և N 23804, 23805 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Ներսիսյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1324165) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 20/2 հասցեում գտնվող 85 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: