Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը հավելվածը, «Ջրի մոտ» ՍՊԸ-ի տնօրեն Արգամ Մարտիրոսյանի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «Ջրի մոտ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 282․110․1345911) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղի 2-րդ նրբանցք 1 հողատարածքի վրա գտնվող 43 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: