Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 27-ի N27112024-07-0076 վկայական) Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ. Թևոսյան փողոց 5-րդ փակուղի 3/4 հասցեում գտնվող 68,7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 07-048-0054-0013 կադաստրային ծածկագրով 0.00368 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գարիկ Գագիկի Տիտանյանին: 2.Ընդունել իգիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 1969 ( հազար իննը հարյուր վաթսունիննը ) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ: 4. Գարիկ Գագիկի Տիտանյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 135270 (մեկ հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ` շինությունների գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 163470 (մեկ հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր յոթանասուն) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գարիկ Գագիկի Տիտանյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուսլան Սլավիկի Բաբասյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: