Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Արմենակ Թովմասյանի» ներկայացրած հայտը և N 33080 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արմենակ Թովմասյանին» (պետական հաշվառման համար՝ 51.1362314) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան 233 հասցեում գտնվող, 35.2 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: