|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հուլիսի 2025 թվականի N 1041 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏԻ ՍԵՎՈՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28 -ի N 20-Ն որոշումը, անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Սևոյանի ներկայացրած հայտը և N 4268 վճարման անդորրագիրը` որոշում եմ. 1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Արևշատի Սևոյան»-ին (պետական հաշվառման համար՝ 80.00728) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոց 25 շենքի թիվ 41 հասցեում գտնվող 96 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի եկրորդ, երրորդ եռամսյակների ընթացքում իրականացնելու. 1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք. 2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք 2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(283.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|