Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20 -Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Ռեգինա Աղասարյան Արարատի» ներկայացրած հայտը և վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ռեգինա Արարատի Աղասարյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1397352) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 44/1 հասցեում գտնվող 40 քմ առևտրային մակերեսով ոչ հիմնական շինության ներսում 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: