Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, ՀՀ Կառավարության 2005թ. N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով՝ որոշում եմ.
Վարդուհի Միշայի Ղարագյոզյանին սեփականության իրավունքով պատկանող 07-006-0049-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,04193 հա անշարժ գույքի բաժանումից առաջացած՝ 1. 0.00837 հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, Հարավարևելյան թաղամաս, 9-րդ փողոց, թիվ 10 հասցե։ 2. 0.03356 հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, Հարավարևելյան թաղամաս, 9-րդ փողոց, թիվ 10/1 հասցե։