Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Տաթեվիկ Անդրանիկի Հովհաննիսյան»-ի ներկայացրած հայտը և N 30146 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Տաթեվիկ Անդրանիկի Հովհաննիսյան»-ին (պետական հաշվառման համար՝ № 80.1411599) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գայի 1 հասցեում 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 1.5 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: