Այսօր: Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100-Ա
 

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱԼԼԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 2/փ-368 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումիմի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է

Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի գլխավոր հատակագծում, գոտևորման նախագծում և գլխավոր հատակագծի տեքստային մասում կատարել համապատասխան փոփոխություններ՝

1․Ուղղել Անդրանիկ Արտակի Մանուկյանին պատկանող 07-064-0036-0076 կադաստրային ծածկագրով, 0.1925 հա մակերեսով հողամասի հողատեսքի և նպատակային նշանակության գլխավոր հատակագծում առկա վրիպակը և վերոհիշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխել գյուղատնտեսական նշանակությունից՝ սահմանելով այն որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս։

2․ Քանաքեռավան բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի տեքստային մասում և գոտևորման նախագծում կատարել հարկայնության փոփոխություն՝ 07-064-0036-0076 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սահմանել ԲՆԿԳ-3 գոտի(6-9 հարկ)։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ՀԱԼԼԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner