Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 48-րդ հոդվածի, Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022թ. փետրվարի 18-ի <<Նոր Հաճըն համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը հաստատելու մասին>> N21-Ա որոշման պահանջներով, հաշվի առնելով համայնքի թվով չորս բնակիչների դիմումները, և հիմք ընդունելով համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10.7.1 <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4729 <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածից 120000 (մեկ հարյուր քսան հազար) դրամի չափով դրամական օգնություն ցույց տալ սոցիալապես անապահով անձանց՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին` ապահովելու ֆինանսավորումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: