Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
Խանե Սայիդի, Նորիկ Քյարամի և Սերյոժա Քյարամի Խուդոյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 07-064-0142-0010 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0919 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և շինությունների բաժանումից առաջացած 1․ 0,08104 հա հողամասին և բնակելի տանը / ըստ չափագրող Հ․ Բելլույան հատված 1 / տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, 16-րդ փողոց, 55 բնակելի տուն։ 2․ 0,01086 հա հողամասին և բնակելի տանը / ըստ չափագրող Հ․ Բելլույան հատված 2 / տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, 16-րդ փողոց, 55/1 բնակելի տուն։