Այսօր: Կիրակի, 10 Նոյեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 95-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2024 թվականի N 95-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`

1.Օտարել.

1) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների, ինչպես նաև ավտոտնակների պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

2) Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

3) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված, սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի ավել օգտագործվող հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված այն հողամասերը, որոնք ներառված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել դրանց նկատմամբ օրենքի ուժով օգտագործման իրավունք ունեցող քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց՝ տվյալ հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով։

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված հողամասերն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, դրանք տիրապետող անձանց օտարման կամ վարձակալության տրամադրման գործընթացներն իրականացնում է Նոր Հաճըն համայնքի ղեկավարը` Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ

ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԵԾՈՅԱՆ ԳՈՌ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -1

ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Ձեռնպահ -6

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.10 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner