Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «ԱՎԴՈՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Ավդոյանի ներկայացրած հայտը և N 1270887483, 348894521 վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1․ Տալ թույլտվություն «ԱՎԴՈՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.00978), Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 6/1 հասցեում գտնվող 501 քառակուսի մետր մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելու`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք,
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: