Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Տիգրան Բաբայանի» ներկայացրած հայտը և N 7379 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Տիգրան Բաբայանին» (պետական հաշվառման համար՝ 26.1469596) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Բաղրամյան 4 հասցեում գտնվող 17 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հուլիսից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: