Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Վահան Գասպարյանի» ներկայացրած հայտը և N 4372 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Վահան Գասպարյանին» (պետական հաշվառման համար՝ 67․1370364) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Նոր Գեղի-Եղվարդ 3-րդ կմ-ի վրա գտնվող 24 քառակուսի մետր առևտրային մակերեսով ոչ հիմնական շինության ներսում 2024 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: