Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Հարություն Հակոբյան»-ի ներկայացրած հայտը և N 33078 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Հարություն Հակոբյան»-ին (վկայական` 80.1041452) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թումանյան 7 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1)հանրային սննդի կազմակերպում և իրացում.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: