Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի երկրորդ նստաշրջանի հերթական թիվ 12 նիստի հետևյալ օրակարգը
1.Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
2.Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3.Նոր Հաճըն համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4.Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի միասնական դրույքաչափերը սահմանելու մասին.
5. Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական վճարների միասնական դրույքաչափերը սահմանելու մասին.
6.Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին.
7.«Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին
8. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին