Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34 –րդ հոդվածների պահանջներով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի <<Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար վճարվող հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին» N 125- Ա որոշման 2- րդ կետում կատարել փոփոխություն
<<Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների` 5 և ավել տարիների համայնքային ծառայության ստաժիհամար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5 %-ի չափով>> բառերը փոխարինել <<Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարը համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառել տոկոսային ավելացմամբ 5-ից 10 տարի աշխատանքային ստաժի դեպքում 5%-ի չափով, 10-ից ավել տարիներին՝ 10%-ի չափով>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 01-ից: