Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում գտնվող բնակելի տունը կառուցվել է 1991 թվականին, որի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում գտնվող 07-014-0050-0016 կադաստրային ծածկագրով 3-րդ փողոց, 10/1 հասցեի բնակելի տան դրաց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ /ըստ հատակագծի/ Արշակ Բաբկենի Նիկողոսյանի /ծնված 26.11.1983թ./ սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.05հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 181.2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 09102024-07-0008/: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Բաբկենի Նիկողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: