Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Արտակ Մելսիկի Գալստյանի դիմումը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արտակ Մելսիկի Գալստյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-046-0109-0013 կադաստրային ծածկագրով 0,50292հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող և այլ հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |