Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2023 թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ « ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի Ե. Չարենց փողոցի 8 հասցեում գտնվող անշարժ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն գույքը (կադ. ծածկագիր՝ 07-006-0031-0002) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի « Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։

2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։

3. Հանձնարարել  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  « Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


Կողմ -13

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(926.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner