Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության 2019թ. նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 04-ի N 1023-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով , հիմք ընդունելով սեփականատեր Լարիսա Սարիբեկյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի կառուցված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Լարիսա Դերենիկի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի, Քանաքեռավան գյուղի, 6-րդ փողոց 39 հասցեում գտնվող՝ 07-064-0011-0031 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին չափերով 100 քմ բնակելի տունը ճանաչել օրինական (սեփականության իրավունքի վկայական № 02082024-07-0182) և որպես օրինականացման վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102221)՝ բնակելի տան համար 100 քմ x 1969 դրամ = 196900 դրամ /մեկ հարյուր իննսունվեց հազար ինը հարյուր/ դրամ։
Ընդհանուր օրինականացման վճար դրամ 196900 դրամ /մեկ հարյուր իննսունվեց հազար ինը հարյուր/ դրամ։
2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 60 օրվա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից։