Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 117-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Արթուր Վարդանյանի ներկայացրած հայտը և N 27641, 27642 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արթուր Վարդանյան»-ին (պետական հաշվառման համար՝ 01Ա887913) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 16/73 հասցեի տարածքում գտնվող 22 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: