Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՎ և հաշվի առնելով Նոր Գեղի համայնքում հանքարդյունաբերության բացասական հետևանքները մեղմելու անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ստեղծել օդի աղտոտվածության մոնիթորինգի և տվյալների կառավարման համակարգ, որը նախատեսում է՝
• Տեղադրել օդի աղտոտվածության չափիչ սարքեր հանքավայրերի շուրջ
• Ստեղծել միասնական տվյալների թվային հարթակ և ապահովել հանրային հասանելիություն
• Վերոնշյալ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերի իրականացումը վերապահել հանքարդյունաբերողներին
2. Փոշու քանակի մեղմում և կառավարման նպատակով սահմանել՝
• Արդյունահանման և տեղափոխման փուլերում ջրի ցողման ավտոմատ համակարգերի տեղադրման պահանջ
• Ավազի կուտակման վայրերում կառուցել մետաղական (կամ այլ նյութերից պատրասված) պատնեշներ` ծածկով, քամու ազդեցությունը մեղմելու նպատակով
• Հանքանյութ տեղափոխող մեքենաների համար նախատեսված համայնքային ճանապարհների կահավորման և ասֆալտապատման պահանջ Համայնք-գործարար-պետություն համագործակցության կամ ֆինանսավորման այլ տարբերակներով։
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին հանքարդյունաբերության ոլորտում սոցիալ-տնտեսական պատասխանատվության միասնական համակարգի ներդրաման նպատակով՝
• Բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և մշակել ֆինանսական պատասխանատվության ստանձման միասնական համակարգի նախագիծ, որը կներառի նաև ազդակիր համայնքում երիտասարդական, կրթական և բնապահպանական ծրագրեր իրականացմանը վերաբերող հստակ դրույթներ և ճանապարհային քարտեզ, ինչպես նաև հանքարդյունաբերության հետևանքով քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման հստակ մեխանիզմներ և ներկայացնել ավագանու հավանությանը |