Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ «Ռուբեն Հովհաննիսյանի» ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110․1050902) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. թիվ 231 հասցեում գտնվող, 180 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: