Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքին /ծածկագիր 07-066-0010-0026, 0,1000հա/ տրամադրել հասցե.
-ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քարաշամբ 12-րդ փողոց, 2/1 հողամաս :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: