Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում գտնվող, Սամվել Սուրենի Շիմալյանին և Անիվարդ Պարույրի Գրեյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին / սեփականության վկայական 1335091 / տրամադրել հասցե.
1.1. ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Նոր Գեղի, Դ.Դեմիրճյան փողոց, 11 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: