Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Վահագն Նորիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղում 6-րդ փողոց, 43 հասցեում գտնվող 07-014-0041-0033 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 424.99քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տունը և 4.4քմ մակերեսով պարիսպը համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2022HWDLUA): 2. Վահագն Նորիկի Գաբրիելյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 608100/վեց հարյուր ութ հազար հայուր/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: