Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Դոնարա Սաֆարյանի» ներկայացրած հայտը և 116617248, 477962502 վճարման հանձնարարագրերը՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Դոնարա Սաֆարյանին» (պետական հաշվառման համարը՝ 80.00609) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 8 փողոց N 13 հասցեում գտնվող 22.4 քմ առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու
1)ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2)ծխախոտի արտադրատեսակներիի վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: