Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արգիշտի Նորայրի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 07-064-0355-0057 կադաստրային ծածկագրով 1.08821հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |